
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 9-10-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, Արարատի մարզի Հայանիստ գյուղի Էջմիածնի փողոցում այրվել են մոտ 500 քմ խոտածածկույթ և 8 պտղատու ծառ, Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ և խաղողի վազ, Բերդ քաղաքում՝ մոտ 2000 քմ, Մովսեսգյուղ գյուղում՝ մոտ 2000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ:
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են բոլոր հրդեհները։