Այս բոլոր տարիներին զգում էի նրա ներկայության կարիքը. Միքայել Աջապահյանը՝ Մեսրոպ Մութաֆյանի մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին գրառում է կատարել: Շիրակի թեմի առաջնորդը գրառում է կատարել ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
«Անձնական խոր ցավ ապրեցի Ամենապատիվ Տ. Մեսրոպ սրբազան պատրիարքի վախճանումով, ում հայրական և եղբայրական մտերմությունը վայելելու երջանկությունն ունեի 1986-ից ի վեր՝ մինչև նրա անդառնալի անցումը դեպի հիշողության կորստի հանգրվան։
Այս բոլոր տարիներին զգում էի նրա ներկայության կարիքը, և այժմ մխիթարվում եմ, որ մարմնի կապանքներից արձակված իր հոգին ավելի մերձ կլինի մեզ՝ մեր առաքելության մեջ զորավիգ։ Հանգչի´ր խաղաղությամբ, սիրելի´ ավագ եղբայր»,- գրել է Աջապահյանը։
Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է մարտի 8-ին՝ 62 տարեկանում երկարատև ու ծանր հիվանդությունից հետո։