Բաժիններ՝

«Երբ քեզ զանգում է «Ռոման», անհնար է ասել՝ ոչ». Կլաուդիո Ռանիերին վերադարձավ Հռոմ

Խնդիրը՝ ուղեգիր դեպի Չեմպիոնների լիգա:

Կլաուդիո Ռանիերին նշանակվեց «Ռոմայի» գլխավոր մարզիչ Էյսեբիո դի Ֆրանչեսկոյի հեռացումից հետո:

«Ես ուրախ եմ տուն վերադառնալու համար: Երբ քեզ զանգում է «Ռոման», անհնար է ասել՝ ոչ»,- նշել է Ռանիերին:

Նրա առջև դրված խնդիրը ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերելն է:

Ընթացիկ մրցաշրջանում «գայլերը» գտնվում են մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում: Երկրի գավաթից նրանք դուրս թռան քառորդ եզրափակչում՝ պարտվելով «Ֆիորենտինային» 1:7 հաշվով, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում տեղը զիջեցին «Պորտուին»:

Ռանիերին արդեն մարզել է «Ռոման» 2009-11թթ.:

Կլաուդիոյի վերջին ակումբն անգլիական «Ֆուլհեմն» էր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031