Բաժիններ՝

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը։

Qahana.am-ի հաղորդմամբ, Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա աստվածուհու մեհյանը:

Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա:
Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս