
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Մարտի 7-9-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում այրվել է 1800 քմ խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում` մոտ 1000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 300 քմ, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի համայնքապետարանի մոտ՝ 3000 քմ, Լոռու մարզի Վանանաձոր քաղաքի Լոռվա Խճուղի 1/1 հասցեի մոտակայքում՝ 5000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: