
Tesla-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա էլեկտրամոբիլները լրալիցքավորել 15 րոպեում

Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla Inc-ը պնդում է, որ իր նոր տեխնոլոգիան թույլ կտա էլեկտրաքառերի լրալիցքավորման ժամանակը կրճատել մինչեւ 15 րոպե։
Ինչպես ասված է Tesla-ի հաղորդագրության մեջ, Supercharger V3 նոր համակարգերն արդեն տեղակայված են Կալիֆոռնիայի նահանգի Ֆրիմոնտում եւ աստիճանաբար կհայտնվեն մյուս տարածաշրջաններում: Առայժմ դրանք կարող են օգտագործել միայն Tesla Model 3 ավտոմոբիլները, սակայն նախորդ մոդելների ծրագրային ապահովման նորացումը շուտով թույլ կտա անցնել նոր տեխնոլոգիային:
2019 թվականի վերջին Tesla-ն մտադիր է կրկնապատկել մեկ օրում լրալիցքավորվող էլեկտրամոբիլների թիվը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: