Բաժիններ՝

Շվեդիայի վարչապետն առաջարկում է ստեղծել ԻՊ հանցանքները հետաքննող տրիբունալ

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է առաջարկել ստեղծել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հանցագործությունների հետաքննության տրիբունալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի 7-ին նման առաջարկ է անելու Շվեդիայի ներքին գործերի նախարար Միքայել Դամբերգը՝ Բրյուսելում եվրոպացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:

«Մարդու իրավունքների խախտումների համար պետք է պատասխանատվություն գոյություն ունենա: Եթե որևէ մեկն իրականացնում է ահաբեկչություն կամ ռազմական հանցագործություններ, նա պետք է կանգնի դատարանի առաջ՝ անկախ նրանից, թե դա որտեղ է տեղի ունեցել»,- հայտարարել է Լևենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031