Լոնդոնում մեծ ահաբեկչություն ծրագրած բրիտանացին ցմահ ազատազրկման է դատապարտվել
Բրիտանացի Լյուիս Լադլուուն Լոնդոնում մասշտաբային ահաբեկչություն ծրագրելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աուտիզմ ունեցող 27-ամյա Լադլոուն նախորդ տարի իրեն մեղավոր էր ճանաչել Մեծ Բրիտանիայում ահաբեկչություն ծրագրելու և «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու գործում:
Բրիտանացին, ով իսլամ է ընդունել, կարող է վաղաժամ ազատ արձակման դիմում ներկայացնել միայն 15 տարի անց: