Բաժիններ՝

«Տոտենհեմ»-«Արսենալ». տուրի կենտրոնական հանդիպումը

Հերթական լոնդոնյան դերբիում «Արսենալը» կփորձի կրկին շրջանցել «Տոտենհեմին» և պահպանել 4-րդ հորիզոնականը:

«Տոտենհեմ»

«Տոտենհեմը» մոտենում է այս բարդ խաղին 2  պարտություններով:  Նախ՝ թիմը պարտվեց «Բերնլիին» (1:2), իսկ հետո պարտություն կրեց «Չելսիից» (0:2):

Այս խաղերը բացասական ազդեցություն ունեցան թիմի դիրքի վրա: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը մնաց 3-րդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով չեմպիոնության հիմնական հավակնորդներին՝ «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»: Հիմա լոնդոնյան ակումբը պայքարում է միայն լավագույն քառյակում մնալու և Չեմպիոնների լիգայում խաղալու համար:

Կարդացեք նաև

Չեմպիոնությունը դառնում է անհնար, մյուս կողմից էլ՝ «Տոտենհեմին» է մոտենում  «Արսենալը»:

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» ևս ակտիվ պայքարում են լավագույն քառյակի համար, այնպես որ, փաստ չէ, որ «Տոտենհեմն» առհասարակ կմնա լավագույն քառյակում:

Մյուս կողմից՝ «Տոտենհեմի» տնային հանդիպումները լավատեսական վիճակագրություն ունեն:

«Ուեմբլիում» կայացած վերջին 4 խաղերում  «Տոտենհեմը»  հաղթել է  «Ուոտֆորդին» (2:1), «Նյուքասլին» (1:0) և «Լեսթերին» (3:1), ինչպես նաև Չեմպիոնների լիգայում  ջախջախել է «Բորուսիային» (3:0):

Այս տարի Պոչետինոյի սաները սեփական հարկի տակ Լիգայի գավաթի խաղարկությունում հաղթել են  «Չելսիին» (1:0) և առաջնությունում պարտվել են  «Մանչեսթեր Յունայթեդին» (0:1):

«Տոտենհեմում» վնասվածք ունի միայն Դելե Ալին:

«Արսենալ»

«Արսենալը» 2019 թվականին ստացավ քննադատության հսկայական չափաբաժին այն բանից հետո, երբ լքեց Լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը, ինչպես նաև մի շարք անհաջողություններ կրեց  առաջնությունում: Չնայած  այս ամենին, լոնդոնյան ակումբը բարելավել է խաղը և պայքարում է Պրեմիեր լիգայում 4-րդ հորիզոնականի համար: Թիմի գործերը բավականին լավ են ընթանում Եվրոպա լիգայում:

Լավ արդյունքներ գրանցելու համար «Արսենալին» շատ են օգնում հատկապես տնային հանդիպումները:

«Էմիրեյթսում» Ունայի Էմերիի թիմը հաղթել է բոլոր մրցաշարերի վերջին 8 խաղերից 7-ում: Թիմը պարտվել է միայն «Մանչեսթեր Յունայթեդին» (1:3) Աննգլիայի գավաթում:

Մրցակցի հարկի տակ, սակայն, լոնդոնցիների խաղը շատ է դանդաղում:

Վերջին 9 պաշտոնական հանդիպումներում «Արսենալը» հաղթել է միայն երկու անգամ` «Բլեքպուլին» (3:0)՝ Լիգայի գավաթում, և «Հադերսֆիլդին» (2:1)՝ առաջնությունում: Այս տարվա մյուս արտագնա խաղերում Էմերիի թիմը պարտվել է «Վեսթ Հեմին» (0:1), «Մանչեսթեր Սիթիին» (1:3) և ԲԱՏԷ-ին (0:1):

«Արսենալում» կա վնասվածք ունեցող 3 ֆուտբոլիստ՝ Դենի Ուելբեքը, Հեկտոր Բելերինը և Ռոբ Հոլդինգը:

Վիճակագրություն

  • «Տոտենհեմը» հաղթել է վերջին չորս պաշտոնական հանդիպումներում
  • Պրեմիեր լիգայում «Տոտենհեմը»   հաղթել է վերջին 9 տնային հանդիպումներից 7-ում
  • «Արսենալը» հաղթել է վերջին 9 արտագնա խաղերից միայն 2-ում
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին չորս ընդհանուր հանդիպումներում «Արսենալը» և «Տոտենհեմը» փոխանակվել են միայն տնային հաղթանակներով
  • Այս մրցաշրջանի առաջին հատվածում «Տոտենհեմը»   պարտվեց «Արսենալին» (2:4), բայց հաղթեցին արդեն «Էմիրեյթսում»՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում (2:0):

Երկու անընդմեջ պարտություններից հետո «Տոտենհեմն» ամեն ինչ անելու է հաղթանակի համար, սակայն  «Արսենալը» ևս շատ մեծ մոտիվացիա ունի՝ ամեն կերպ պետք է պահել 4-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 16:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս