Վենեսուելան հայտնել է, թե որ պարագայում կբացի Կոլումբիայի հետ սահմանը
Վենեսուելայի իշխանությունները Կոլումբիայի հետ սահմանը չեն բացի, քանի դեռ հարևան երկրից ագրեսիայի վտանգ կա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Վենեսուելայի կապի և հաղորդակցության նախարար Խորխե Ռոդրիգեսը:
Վենեսուելայի ընդդիմությունը փետրվարի 23-ին փորձել է կազմակերպել հումանիտար օգնության փոխանցումը, սակայն փորձը ձախողվել է, իսկ սահմանին, այդ թվում՝ Կուկուտ քաղաքում բախումներ են տեղի ունեցել:
Նույն օրը Վենեսուելայի վարչապետ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Կարակասը որոշում է կայացրել ժամանակավորապես փակել Կոլումբիա տանող երեք կամուրջները: Հաջորդ օրը Կոլումբիայի միգրացիոն ծառայության ղեկավարը հայտարարել է, որ բախումներից հետո մասամբ փակում են Վենսուելայի հետ սահմանը: