
Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում. ՀՀ նախագահի աշխատակազմը տեղափոխվում է Բաղրամյան 26

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջին աշխատանքային օրն է անցկացնում Մաշտոցի 47 հասցեի նստավայրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջում հրապարակվել է ՀՀ նախագահի լուսանկարը, որին կից կատարվել է հետևյալ գրառումը. «Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում»:
ԱԺ նոյեմբերի 21-ին կայացած արտահերթ նիստում ընդունվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: