Բաժիններ՝

Ըմբիշ Մաքիսմ Մանուկյանը դուրս է եկել Բուլղարիայի մրցաշարի եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկել են Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում։

Բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ։

Մինչև այս նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7։0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցչի՝ Արթուր Շահինյանի նկատմաբ։ Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի ճապոնացի  Մասատո Սումին։

Շահինյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ջունկի Նա (Չինաստան) – Մուսթաֆա Մեթվալի (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ։

82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար միմյանց դեմ կպայքարեն Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Սարգիս Քոչարյանն ու Էդուարդ Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031