
Facebook-ը հեղինակազորումների պատմությունը ջնջելու հնարավորություն կկիրարկի մյուս հավելվածներում

Facebook սոցիալական ցանցն այս տարի ավտորիզացիաների պատմությունը ջնջելու հնարավորություն կկիրարկի մյուս հավելվածներում եւ կողմնակի կայքերում: Այդ մասին հայտնել է CNBC ամերիկյան հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ օգտատերերը կկարողանան ընտրողաբար ջնջել այն վեբ-կայքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց նրանք անցել են Facebook-ի իրենց օգտահաշիվներից:
«Ընդհանուր առմամբ պատմությունը ջնջելը մեզ համար որոշ խոչընդոտներ կստեղծի թիրախավորված գովազդի համար տվյալներ հավաքելու հնարավորության հարցում»,-նշել է սոցցանցի ֆինանսական տնօրեն Դեւիդ Վեները: Պատմությունը ջնջելու գործառույթը Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգի թիմի կողմից առաջարկվել էր 2018 թվականին: Սկզբում դա սոցցանցի զարգացման գաղափարներից մեկն էր միայն, եւ օգտատերերը դրականորեն ընդունեցին նման հնարավոր նորամուծությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: