Բաժիններ՝

Ինչ անել, եթե ապուրն աղի է ստացվել… օգտակար խորհուրդներ

Թխվածքը, տորթը պետք է աստիճանաբար սառեցնել։ Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության պատճառով այն կարող է նստել կամ մեջտեղում կարող է փոս առաջանալ։

Ալյումինե կաթսայի մեջ հարելիս տորթի խմորի գույնը մգանում է։

Շերտավոր խմորի եզրերին ձու քսել չի կարելի։ Եփվելիս այն չորանում է, եւ խմորը չի բարձրանում։

Որպեսզի թխվածքը վառ դեղին գույն ունենա, պետք է ձվի դեղնուցը նախորդ օրը հարել քիչ աղով, գիշերը թողնել սառնարանի մեջ, հետո օգտագործել։

Կարդացեք նաև

Չամիչով կարկանդակն ավելի համեղ կլինի, եթե չամիչը նախապես թրջեք կոնյակի մեջ։

Չամիչով կարկանդակ թխելիս, որպեսզի չամիչը չիջնի կարկանդակի տակ, անհրաժեշտ է չամիչը խմորի մեջ լցնելուց առաջ թաթախել ալյուրի մեջ։

Խմորիչն արագ կլուծվի, եթե այն նախապես մանրացնեք եւ այդ զանգվածին ավելացնեք մեկ թեյի գդալ շաքարավազ։

Որպեսզի խմորասունկը (դրոժ) չկորցնի կենսաբանական հատկությունները, այն պետք է պահել ալյուրի մեջ։ Խմորեղեն պատրաստելիս խմորասունկը պետք է լուծել գոլ ջրով, թողնել 30-40 րոպե, ապա նոր շաղախել խմորը։

Ոչ պինդ հունցած խմորը միշտ կպչում է ձեռքերին, բայց այն լավ գրտնակվում է սառը ջրով լցված շշով։

Կեքսի խմորը թեթեւ ու փխրուն է ստացվում, երբ այն խառնում եք փայտե լայն գդալով։

Եթե եփված խմորեղենը դուրս չի գալիս կաղապարից, հարկավոր է կաղապարը մի քանի րոպե պահել տաք ջրի մեջ։

Որպեսզի օշարակով ներծծված տորթը շուտ չհնանա, դրա ներքեւի շերտի վրա պետք չէ առատորեն օշարակ լցնել։

Տորթը հավասար մասերի բաժանելու համար դանակով նշան արեք եւ երկու կողմից թելով քաշեք։

Տորթի կրեմը գունավորելու համար կարելի է օգտագործել նաեւ կարմիր բազուկը, կեռասի հյութը եւ ձվի դեղնուցը։

Փքաբլիթներ կամ թթխմորով այլ թխվածքներ պատրաստելիս խմորի մեջ ավելացրեք մի քիչ օղի։ Այդ դեպքում բլիթները շատ յուղ չեն ներծծի։

Եթե ապուրը աղի է ստացվել, ապա դրա մեջ պետք է մի կապոց բրինձ իջեցնել եւ աղը կանցնի բրնձին։

Եթե կերակուրն աղի է ստացվել, դրա մեջ պետք է մի քանի վայրկյանով իջեցնել մի կտոր շաքար։

Եթե արգանակը շատ աղի է ստացվել, ապա բավական է մեջը գցել 1-2 մաքրած կարտոֆիլ եւ եփել 5 րոպե։ Այն ներծծում է աղը։ Եփելուց հետո կարտոֆիլը պետք է հանել։

Որպեսզի աղը չոր ու փխրուն լինի, աղամանում դրեք բրնձի 2-3 հատիկ` դրանք կկլանեն խոնավությունը։

Մակարոնն ավելի համեղ կլինի, եթե եռացող ջրի մեջ ավելացնեք մի քիչ թարմ կաթ կամ մսաջուր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս