Բաժիններ՝

Քեմերոնը «ամերիկյան հուզական ելևէջներ» է խոստացել «Ավատար»-ի շարունակության մեջ

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը բացահայտել է «Ավատար» ֆիլմի երկրորդ եւ երրորդ մասերի մանրամասները: Այդ մասին հայտնել է Empire հանդեսը: Կինեմատոգրաֆիստը պատմել է, որ սիքվելում գլխավոր հերոսները՝ Ջեյքը եւ Նեյթիրին, առաջվա պես միասին են, նրանք ութամյա դուստր ունեն:

Նրա խոսքով՝ նոր կինոնկարում հանգուցային տեսարաններից մեկը կդառնա ծնողների միջեւ վեճի էպիզոդը, որը ներկայացված է երեխայի տեսակետից: Նշվում է, որ դա կդառնա «ամերիկյան հուզական ելեւէջների» բաղկացուցիչ մասը, որոնց Ջեյքը բախվում է ֆրանշիզայի շարունակության մեջ:

Ռեժիսորը նաեւ ասել է, որ խաղարկային տեսարանների վրա աշխատանքը կսկսվի մոտ ժամանակներս: Նա կարծում է, որ դրանց մշակման համար կպահանջվի շուրջ հինգ ամիս:

2018 թվականի ապրիլին Քեմերոնը պատմել է, որ «Ավատար 2»-ի ռելիզը պլանավորված է 2020 թվականի դեկտեմբերին, իսկ «Ավատար 3»-ինը՝ 2021 թվականի դեկտեմբերին: Նա պարզաբանել է, որ ֆրանշիզան պետք է դառնա ընտանեկան սագա, որը ներկայացնում է հերոսների մի քանի սերունդների:

«Ավատար»-ը վարձույթ է մտել 2009 թվականին: 237 մլն դոլար բյուջեով ժապավենը համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 2,7 մլրդ դոլար: Ֆիլմն ամենահասութաբերն է մնում կինոյի պատմության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս