Արդշինբանկ. համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցը հայաստանյան բեմում

Շարունակելով աջակցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և նպաստել մի շարք ներկայացումների բեմադրմանը՝ Արդշինբանկը ներկայացնում է Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերային ներկայացումը, որի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 25-ին:

2018 թվականին «Կախարդական սրինգ» օպերան Թատրոնի կողմից առաջին անգամ հաջողությամբ ներկայացվել է Դուբայում և Քուվեյթում: Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը, բեմադրող ռեժիսորը՝ Պաոլո Միչիկեն:

Գլխավոր դերերում հանդես կգան՝ Տամինո՝ Լիպարիտ Ավետիսյան, Պապագենո՝ Կիմ Սարգսյան, Պամինա՝ Մերի Մովսիսյան, գիշերային թագուհի՝ Հասմիկ Թորոսյան, Զառաստրո՝ Զոհրաբ Զոհրաբյան և ուրիշներ։

***

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

 

Տեսանյութեր

Լրահոս