
«Բարսելոնան» հետաքրքրվում է Ռաշֆորդով

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդի նկատմամբ:
21-ամյա հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2020թ. հունիսի 30-ը: Ավելի վաղ «Կարմիր սատանաների» նախագահ Էդ Վուդվորդը հայտարարել էր, որ ակումբը կվերականգնի բանակցությունները ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, այն բանից հետո, երբ կկողմնորոշվի նոր գլխավոր մարզչի թեկնածության հարցում:
«Բարսելոնան», հավանական է, կփորձի ձեռք բերել Ռաշֆորդին եկող ամռանը, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» հազիվ թե ցանկանա կորցնել իր առանցքային խաղացողներից մեկին: Բացի այդ, Մարկուսի պայմանագրում չկա ֆիքսված հրաժարագին, ինչը կարող է շատ բարձրացնել տրանսֆերի գինը:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Ռաշֆորդը դարձել է 9 գոլի և 6 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը