«Սուլշերը փայլուն աշխատանք է կատարում «Մանչեսթեր Յունայթեդում». նա կարող է մարզել թոփ-ակումբ». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղի նախօրեին կիսվել է «Կարմիր սատանաների» մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի մասին կարծիքով:
«Ես ինքս մարզիչ եմ և գիտեմ, որ մենք կախարդ չենք: Մենք չենք կարող ինչ-որ մեկին ավելի լավը դարձնել՝ ուղղակի ասելով. «Գիտեմ, որ դու հիմա լավ վիճակում չես, բայց ես ամեն ինչ կուղղեմ»: Մենք շրջապատված ենք լավ ֆուտբոլիստներով:
Ուլե-Գունարը փայլուն աշխատանք է կատարում: Մարզչի գլխավոր խնդիրը թիմի պոտենցիալը բացահայտելը և նրա խաղի որակը բարձրացնելն է: Հենց դա էլ արեց Սուլշերը: Նա ցույց տվեց, որ կարող է մարզել թոփ-ակումբ»,- Կլոպին է մեջբերում Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղը տեղի կունենա «Օլդ Թրաֆֆորդում», փետրվարի 24-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը