«Ռոնալդուն ՉԼ-ն հաղթել է ոչ թե՝ 5, այլ՝ 3 անգամ, քանի որ մեր դեմ երկու եզրափակիչները նա չի հաղթել». «Ատլետիկոյի» նախագահ
Հայտարարությունը, ամենաքիչը, վիճելի է. Կրիշը երկու եզրափակիչներում էլ 11-մետրանոցներից գոլ է խփել «Հնդկացիներին»:
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղից հետո «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարքագիծը:
Անցնելով լրագրողների կողքով՝ Ռոնալդուն ցույց տվեց նրանց բաց ափը և հայտարարեց. «Ես հինգ հաղթանակ ունեմ Չեմպիոնների լիգայում, իսկ «Ատլետիկոն»՝ զրո»:
Ma perché fa queste cose Cristiano?
Assurdo: lascia la mixed zone del Wanda Metropolitano dicendo ai giornalisti “Io ho 5 Champions, voi nessuna”.
Mah… pic.twitter.com/rfRT6aEe65
— Tancredi Palmeri (@tancredipalmeri) February 20, 2019
Նույն ժեստը պորտուգալացին ցուցադրեց նաև «Հնդկացիների» երկրպագուներին առաջին խաղակեսի վերջում՝ ի պատասխան նրանց սուլոցների:
«Ինձ համար Ռոնալդուն հաղթել է Չեմպիոնների լիգան ոչ թե՝ հինգ, այլ՝ երեք անգամ: Երկու եզրափակիչներն էլ «Ատլետիկոյի» դեմ նա չի հաղթել: Իսկ ո՞վ է հաղթել, եթե ոչ՝ Ռոնալդուն: Այդ մասին մենք կխոսենք հաջորդ հարցազրույցի ընթացքում»,- Սերեսոյին է մեջբերում Marca-ն՝ հղելով Radio CRC եթերը:
2014թ. ՉԼ եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ Ռոնալդուն խփեց 4 գոլերից մեկը, իսկ 2016-ին իրացրեց հետխաղյա վճռորոշ 11-մետրանոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը