
Դասական ֆրանսիական օմլետ՝ պանրով

Բաղադրիչներ
1. Ձու – 3 հատ
2. Կաթ – 1 թ/գ
3. Պանիր – 50 գ
4. Կարագ – 1 ճ/գ
5. Սև աղացած պղպեղ
6. Աղ
Պատրաստման եղանակը
1. Ձուն կաթի հետ լավ հարել պատառաքաղով:
2. Տապակի մեջ հալեցնել կարագը: Տապակը պետք է լավ տաքացրած վիճակում լինի, այլապես օմլետը «օդային» չի ստացվի:
3. Հենց կարագը դադարի փրփրել, լցնել ձվակաթնային զանգվածը: Պետք է միանգամից բարձրացնել օմլետի այն հատվածը, որը պնդացել է, որպեսզի ձվային զանգվածը հոսի դրա տակ: Կրկնել մի քանի անգամ:
4. Պատրաստ լինելուց 1 րոպե առաջ օմլետի կեսի վրա քերած պանիր շաղ տալ և պատրաստել ևս 20 վայրկյան:
5. Բահիկի օգնությամբ փաթաթել օմլետը՝ պանրային մասը ծածկելով մյուս մասով: Անջատել կրակը և թողնել ևս 30 վայրկյան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը