
Պատմության մեջ առաջին անգամ երկու կին դուրս կգան բաց տիեզերք

2019 թվականին պլանավորված է երկու կանանց՝ պատմության մեջ առաջին դուրս գալը բաց տիեզերք: Այդ մասին հայտնել է աստղանավորդ Քրիստինա Քուկը: «Ինչպես ես եմ հասկանում, մենք (Էնն Մաքքլեյնի հետ) ներկայում տիեզերք այս դուրս գալու առաջադրանք ենք ստացել. ես չգիտեմ, թե դա պաշտոնապես ինչ չափով է լուսաբանված NASA-ի կողմից:
Մենք պատրաստ ենք ցանկացած առաջադրանք կատարել անձնակազմի ցանկացած անդամի հետ»,-ասել է Քուկը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: Ավելի վաղ միայն կանանցից բաղկացած անձնակազմը բաց տիեզերք դուրս չի եկել:
Փետրվարի 21-ին ավելի վաղ ռուսաստանցի Ալեքսեյ Օվչինինը, ամերիկացիներ Նիկ Հեյգը եւ Քրիստինա Քուկը «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավով թռիչքից առաջ քննությունները հանձնելուց հետո միջգերատեսչական հանձնաժողովի կողմից թռիչքի են երաշխավորվել որպես Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) հիմնական անձնակազմ:
ՄՏԿ-ում նրանք պետք է անցկացնեն 204 օր: Նրանք Բայկոնուրի տիեզերակայանից ուղեծիր կուղեւորվեն մարտի 14-ին: Ներկայում ՄՏԿ-ում աշխատում են ռուսաստանցի Օլեգ Կոնոնենկոն, կանադացի Դավիթ Սեն-Ժակը եւ ամերիկուհի Էնն Մաքքլեյնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: