
«Լավ է, որ չկա հոկեյի թիմ «Ռեալ»: Նրանք այնտեղ էլ կբողոքեին մրցավարներից». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն խոսել է այն մասին, որ ֆուտբոլային և բասկետբոլային «Ռեալ» ակումբները բողոքում են մրցավարներից:
«Վերջին տարիներին ֆուտբոլում և բասկետբոլում սա կատարվում է պարբերաբար: Հետո «Ռեալը» գնում է «Վանդա Մետրոպոլիտանո» («Ատլետիկոյի» տնային մարզադաշտ), որտեղ թիմին օգնում են հաղթել, և նրանք լռում են:
Նրանք դա անում են անընդհատ, ինչ լավ է, որ նրանք այլևս թիմեր չունեն: Լավ է, որ չկա հոկեյի թիմ «Ռեալ»: Նրանք այնտեղ էլ կբողոքեին մրցավարներից:
Նրանք օգտվում են այս մարտավարությունից, և մենք պետք է համակերպվենք»,- նշել է Պիկեն:
Նշենք նաև, որ Իսպանիայի Թագավորական գավաթի եզրափակչում «Բարսելոնային» պարտվելուց հետո (93:94) բասկետբոլային «Ռեալը» քննադատել էր մրցավարների աշխատանքը: Մրցավարներն ավելի ուշ ընդունել են, որ մասամբ սխալվել են վերջին դրվագներից մեկում:
Սիրարփի Աղաբաբյան