Բաժիններ՝

«Վնասվածքից հետո արտասվել եմ տանը երկու օր». Նեյմար

ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը խոսել է իր վնասվածքի մասին: Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի ամիսներ առաջ ստացած վնասվածքը կրկնվել էր, և նա կարող է բացակայել երկար ժամանակ:

«Այս անգամ ինձ համար ավելի դժվար էր, քան նախորդ անգամ: Նախորդ անգամ ես ասացի, որ համաձայն եմ վիրահատությանը, քանի որ մտածում էի, որ այդպես արագորեն կլուծվի խնդիրը: Տխրելու պատճառ չկար:

Սակայն հիմա ես ավելի դժվարությամբ եմ ընդունում այս փաստը: Վնասվածքից հետո արտասվել եմ տանը երկու օր»,- խոստովանել է բրազիլացին:

Ըստ նախնական տվյալների, Նեյմարը կբացակայի 10 ամիս: El Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ բրազիլացին դիմել է Բարսելոնայի մի քանի բժիշկների, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբում աշխատող մասնագետների: Կատալոնական ակումբում Նեյմարին խորհուրդ են տվել դիմել վիրահատության, սակայն խաղացողը, ի վերջո, ընտրել է մեկ այլ վերականգնողական փուլ՝ առանց վիրահատության:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս