
«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ով երբևէ խաղացել է Իսպանիայի առաջնությունում». Լա Լիգայի նախագահ

Պրիմերայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է լավագույն ֆուտբոլիստը, որը երբևէ խաղացել է Իսպանիայի առաջնությունում:
«Մեսսին «Բարսելոնայի» մի մասն է, և նա կմնա այստեղ:
Մենք համարում ենք նրան Լա Լիգայի մի մասը, և նա գերազանցում է մյուս ֆուտբոլիստներին: Նա սրբապատկեր է: Ամենակարևոր ֆուտբոլիստը, որը երբևէ խաղացել է մեր լիգայում: Նա մի մակարդակ բարձր է բոլորից»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը