
«Մոուրինիոյի հեռացումը կարող է օգնել «Լիվերպուլին» «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում». Կարագեր

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ Ժոզե Մոուրինիոյի հեռացումը գլխավոր մարզչի պաշտոնից կարող է օգնել «Լիվերպուլին» հասնելու հաղթանակի «Օլդ Թրաֆֆորդում»՝ ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղում:
«Հիմա «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի հարձակողական ֆուտբոլ է խաղում, որը հաճելի է դիտել: Հնարավոր է՝ դա կօգնի «Լիվերպուլին» «Օլդ Թրաֆֆորդում»:
Մոուրինիոն շատ քիչ տարածություն էր թողնում Մանեի և Սալահի համար «Օլդ Թրաֆֆորդում»: Դրա համար նրանց դժվար էր վերջին տարիներին: Հնարավոր է՝ հիմա խաղն ավելի բաց լինի:
Բայց պրոբլեմը կայանում է նրանում, որ վերջին տարիներին «Լիվերպուլը» վատ էր խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» դաշտում»,- Կարագերին է մեջբերում Liverpool Echo-ն:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղը տեղի կունենա փետրվարի 24-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը