Samsung-ը ներկայացրել է Galaxy Fold-ը, որը ծալվում և դառնում է պլանշետ
Samsung-ը վերջապես ներկայացրեց այն սմարթֆոնը, որի մասին խոսվում է արդեն երկար ժամանակ: Ըստ արտադրողի, սա ժամանակակից սմարթֆոնների ապագան է:
Galaxy Fold սմարթֆոնը ծալվում է և դառնում փոքր պլանշետ: Սմարթֆոնի ռեժիմում կարելի է օգտագործել 4,6 դյույմանոց դիսփլեյ՝ 840 ×1 960 պիքսել բանաձևով, իսկ ընդլայնված ձևով այն արդեն դառնում է 7,3 դյույմանոց և 1,536×2 152 պիքսելով դիսփլեյ:
Սմարթֆոնը ծալվում է հատուկ խցիկի և միացման մոդուլի հիման վրա: Ոչ մի երևացող դետալ կամ գիծ չկա:
Ինտերֆեյսն ավտոմատ կերպով կարգավորում է էկրանի չափսով՝ ապահովելով տարբեր ծրագրերի օգտագործումը երկու ռեժիմներում էլ:
Galaxy Fold-ը հագեցած է հզոր 7 նանոմետր պրոցեսորով, 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներդրված հիշողությամբ: Սմարթֆոնն աշխատում է երկու փոխկապակցված մարտկոցներով`4,380 մԱ·ժ հզորությամբ: Սմարթֆոնն ունի արագ լիցքավորման համակարգ և կարող է լիցքավորվել թե՛ դասական, և թե՛ անլար տարբերակներով:
Սմարթֆոնի առանձնահատկություններից է նաև վեցակի տեսախցիկը: Հիմնական տեսախցիկն ունի 3 օբյեկտիվ՝ 12+12+16 հզորությամբ: Մեծ դիսփլեյի անկյունում տեղադրված են երկու դիմային տեսախցիկներ՝ 10 և 8 ՄՊ հզորությամբ: Եվս մեկ տեսախցիկ տեղադրված է փոքր դիսփլեյի անկյունում: Այն նախատեսված է տեսազանգերի համար:
Սմարթֆոնը կսկսի վաճառվել 1980 դոլար արժողությամբ: Այն կարելի է պատվիրել 2019 թվականի երկրորդ կեսին:
Սիրարփի Աղաբաբյան