
Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական առօրյայում շատ է խոսվում այն մասին, որ այսօրվա իշխանություններն ունեն կադրային լուրջ խնդիր, շեշտվում է այն փաստը, որ չկա այդ լուրջ ռեսուրսը, որպեսզի կարողանան «փակեն» կարեւոր հաստիքները: Արդյունքում իշխանությունները հիմնականում ստիպված են հենվել հին կադրերի վրա, որոնք կա՛մ ՀՀՇ-ի, կա՛մ ՀՀԿ-ի օրոք լուրջ կարիերա են արել:
Մասնավորապես, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ոչ միայն պաշտպանական եւ անվտանգության հարցերով, այլեւ իրավապահ համակարգի «կուրացիայի» առումով պատասխանատուն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է:
Մեր աղբյուրները պնդում են, որ հենց նրա հետ են համաձայնեցվում ՀՔԾ-ում ու Գլխավոր դատախազությունում ընթացող փակ քննարկումները, հատկապես թե ում կանչեն հարցաքննությունների եւ ինչ ձեւաչափով:
Թերթը պարզել է, որ Քոչարյանը հիմնական շեշտը դրել է հատկապես Մարտի 1-ի գործի տիրույթում ընթացող հարցաքննությունների վրա: Այս գործով ցանկացած հարց համաձայնեցվում է նրա հետ:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է Մարտի 1-ի գործով դեռեւս 2008թ. նոյեմբերին ձեւավորված փաստահավաք խմբի անդամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: