Անուշաբույր միս՝ վրացական ձևով՝ պատրաստված ջեռոցում
Բաղադրիչներ
1. Խոզի միս – 1 կգ
2. Խմելի-սունելի – 2 թ/գ
3. Թթվասեր – 1 ճ/գ
4. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
5. Մեղր – 1 ճ/գ
6. Սև պղպեղ – 0.5 թ/գ
7. Աղ – 1.5 թ/գ
8. Կանաչի
Պատրաստման եղանակը
1. Միսը մեծ կտորներով կտրատել, աղ և պղպեղ ցանել, ավելացնել խմելի-սունելի, թթվասեր, կիտրոնի հյութ, մեղր և մանր կտրատած կանաչի: Խառնել և թողնել 1 ժամ:
2. Հետո միսը շարել յուղապատ տապակի մեջ և պատրաստել մոտ 1 ժամ, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը