
Լագերֆելդի ժառանգորդ կարող է դառնալ նրա կատուն. Figaro

Հայտնի կուտուրիե Կառլ Լագերֆելդի սիրեցյալը՝ Շուպետ անունով կատուն, կարող է դառնալ դիզայների կարողության ժառանգորդուհին: Այդ մասին հայտնել է Le Figaro հրատարակությունը:
Ինչպես ճշտվում է, բիրմայական կատուն Լագերֆելդի մոտ հայտնվել է 2011 թվականին: Դիզայների հետ ապրելիս նա նույնիսկ հասցրել է «լրացուցիչ վաստակել»՝ մասնակցելով ֆոտոսեսիաների:
«Շուպետն ունի իր կարողությունը, նա ժառանգորդուհի է, եւ, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, նա, ով կստանձնի նրա խնամքը, ոչ մի բանի կարիք չի ունենա»,- խոստովանել է դիզայները հարցազրույցներից մեկի ժամանակ: Հարկ է նշել, որ Ֆրանսիայում կենդանին փաստացիորեն չի կարող ժառանգություն ստանալ, քանի որ ո՛չ ֆիզիկական եւ ո՛չ էլ իրավական անձ է:
Նման բան հնարավոր է միայն Գերմանիայում, որի քաղաքացի էր կուտուրիեն: Ու թեեւ ժառանգության շուրջ վեճերի օրենքով հաշվի է առնվում մարդու բնակության երկիրը (Լագերֆելդի դեպքում խոսքը վերաբերում է Ֆրանսիային), հիմքեր կան ենթադրելու, որ դիզայները կարող էր իր սիրեցյալին կտակել որեւիցե հիմնադրամի կամ ֆիզիկական անձի:
Հիշեցնենք, որ Կառլ Լագերֆելդը վախճանվել է կյանքի 86-րդ տարում Փարիզում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նրա տեղը կզբաղեցնի Վիրժինի Վիարը: