
Թոփ-մոդելները՝ Կառլ Լագերֆելդի լավագույն հագուստներով

Ամբողջ աշխարհի կանայք երկար տարիներ հիացել են Կառլ Լագերֆելդի հավաքածուներով: Sputnik-ի ֆոտոժապավենում ցուցադրված են բոլոր ժամանակների մոդելների լուսանկարները մեծ դիզայների ստեղծած հագուստներով:
Ոմանց համար Կառլ Լագերֆելդը սեւ ակնոցով պարոն էր, որը թաքցնում է իր տարիքը կամ հոգնածությունը, իսկ մյուսների համար՝ հանճարեղ, անհավատալի տաղանդավոր դիզայներ:
Ամեն դեպքում Լագերֆելդն ամենահայտնի դեմքն էր նորաձեւության աշխարհում: Նա բացահայտել է բազմաթիվ հայտնիների տաղանդները, հիմնել անհատական բրենդը եւ վերականգնել Chanel նորաձեւության տունը: