
«Արարատ լեռը Հայաստանում». ի՞նչ է Սամվել Կարապետյանը նվիրել Մոսկվայի հայկական եկեղեցուն

Օրերս Սամվել և Էթերի Կարապետյան ամուսինները Թեմակալ Առաջնորդ Եզրաս Սրբազանին փոխանցեցին եբրայերեն Տասնաբանյա պատվիրանների փայտյա տապանակը, ինչպես նաև 1881 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տպագրված ռուսական թերթերից մեկի առաջին էջը, որտեղ պատկերված է Արարատյան դաշտավայրը հետևյալ գրությամբ՝ Արարատ լեռը Հայաստանում։
Ընծայաբերված արժեքավոր իրերն ի տես այցելուների իրենց մշտական տեղը կգտնեն եկեղեցու տարածքում գործող «Տապան» թանգարանում։
Սրբազան հայրն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նվիրատուներին, որոնք հոգածու ուշադրության կենտրոնում են պահում եկեղեցին ու աջակցում թեմի աստվածահաճո և ազգաշահ բոլոր նախաձեռնություններին։
https://www.facebook.com/armchurchmoscow/posts/1371235533039176?__xts__[0]=68.ARCYkQxd0Zf8Gca0RqIcHITbhlBPbGeDoiTH-fyCJMVC5UvfPKmapbSpoizIaJ9SIHcHq7FQ9SeHN2nP7y1rO2awPvmqSCFgyrCKWZNevYD6EqzzTFhCu9RRIqbYsiOvpjhuYOJmxi8BntGsOCpaao82D2_eSezlhpqIqSnCaKeapc7YHIq40xMGkwYHNespJwDRFZ95E4-ZRcXJHHEDDc3NqlYHSTdZE5bkXyoIGGWJOASsY5sqfQ7EUew7ZH8p2XgwlOxXm5M5jFzTW1h_VLvCneYpZfSkx1M0A22FoPQiMZh95JM4r7S0Dm49hMIz_CPrm-FFzNTV8KqtZFUhpFKn6Q&__tn__=-R
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան