
«Ատլետիկոն» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչ Սիմեոնեի հետ

Նա մնում է: Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Արգենտինացին ստորագրել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Սիմեոնեն «Ատլետիկոյի» հետ հաղթել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երկու անգամ՝ Եվրոպայի լիգան, երկու անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթը: Նա երկու անգամ թիմը հասցրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Ատլետիկոն» գրավում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը՝ հետ մնալով «Ռեալից» 1 միավորով և «Բարսելոնայից»՝ 7 միավորով:
Հաջորդ շաբաթ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Ատլետիկոն» կհանդիպի «Յուվենթուսի» հետ: Խաղը տեղի կունենա փետրվարի 20-ին, «Վանդա Մետրոպոլիտանոյում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը