
«Յուվենթուսը» մտադիր է առաջարկել 50 մլն եվրո և Դիբալային՝ Սալահի դիմաց

Թուրինցիները հնչեղ տրանսֆեր են նախապատրաստում:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Յուվենթուսը» մտադիր է «Լիվերպուլին» առաջարկել հարձակվող Պաուլո Դիբալային և 50 մլն եվրո՝ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի դիմաց:
Հաղորդվում է, որ Դիբալան կոնֆլիկտ ունի թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ և դեմ չէր լինի ամռանը փոխել ակումբային գրանցումը:
Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ Սալահն ինքը լավ ծանոթ է Սերիա Ա-ին: Ավելի վաղ «Լիվերպուլի» հարձակվողը հանդես է եկել Իտալիայում՝ «Ֆիորենտինայի» և «Ռոմայի» կազմերում:
Պաուլո Դիբալայի նկատմամբ հավակնություններ ունեն նաև Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը