ԱՄՆ-ը Լիբանանի բանակին լազերային ուղղորդմամբ հրթիռներ է հանձնել Super Tucano ինքնաթիռների համար
Միացյալ Նահանգները Լիբանանի զինված ուժերին մատակարարել է լազերային ուղղորդմամբ բարձր ճշգրտության հրթիռներ՝ ամերիկյան ռազմական օգնության ծրագրի շրջանակներում: Փետրվարի 13-ին այդ մասին հաղորդել է Daily Star թերթը։
Թերթի տեղեկատվությամբ՝ փոքրագաբարիտ կառավարելի հրթիռները (16 միլիոն դոլար արժողությամբ) հանգուցային բաղադրիչ են А-29 Super Tucano ինքնաթիռների հանդերձման համար, որոնք Լիբանանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ են 2017 թվականից:
Լիբանանյան կողմին կհանձնվի ընդամենը 2 հազար 70-միլիմետրանոց հրթիռ՝ APKWS (Advanced Precision Kill Weapon System – «Սպառազինության հեռանկարային համակարգ թիրախների ճշգրիտ խոցման համար») ուղղորդման համակարգով:
Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է, որ հրթիռների մատակարարումները ցուցադրում են «Միացյալ Նահանգների աներկբա հանձնառությունը՝ լիբանանյան զինված ուժերի մարտունակություն բարձրացնելու իր պատավորություններին»: Լիբանանը մտնում է ամերիկյան ռազմական օգնության խոշորագույն ստացողների հնգյակը:
Վերջին տասը տարում ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքի այդ երկրին մատակարարել է 2 միլիարդ դոլար գումարի զենք: Բացի դրանից, 32 հազար լիբանանցի սպաներ եւ զինվորներ ռազմական պատրաստություն են ստացել ԱՄՆ-ում: Հանրապետության զինված ուժերի 80 տոկոսը հանդերձված է ամերիկյան զենքով: 2019 թվականին պլանավորվում են 350 միլիոն դոլար գումարի ռազմական մատակարարումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: