«Ըստ մեզ և ըստ էության՝ սա վերացական ընկալելիություն է, և խնդիրների լուծման բանաձևերը չկան». Վահե Էնֆիաջյան
«Մեր դիրքորոշումը եղել է հստակ և այս պահին էլ փոփոխություն չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս քվեարկելու ԲՀԿ-ն կառավարության ծրագրին:
Դիտարկմանը, որ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջարկները փաստորեն չեն ընդունում, Էնֆիաջյանը պատասխանեց, որ եթե քաղաքական հայտարարություն կլինի, որ այնուամենայնիվ ընդունելի կլինեն իրենց մոտեցումները, խմբակցությունում կքննարկեն, իսկ եթե ընդունելի չլինեն, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի:
«Հիմնական բառակապակցություններն են՝ «պետք է իրականացնել», «ցանակալի է իրականացնել», «երջանկության զգացողություն»: Ըստ մեզ և ըստ էության՝ սա վերացական ընկալելիություն է, և խնդիրների լուծման բանաձևերը չկան, այսինքն՝ խնդիրների ձևակերպումները կան, բայց դրանց լուծման ուղիները չկան»,- ասաց Էնֆիաջյանը: