Բաժիններ՝

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը կես միլիարդ դոլար կծախսի Թրամփի դեմ պայքարելու համար. Politiko

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պատրաստ է սեփական միջոցներից առնվազն 500 մլն դոլար ծախսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրորդ ժամկետով ընտրվելը կանխելու համար: Այդ մասին հայտնել է Politiko հրատարակությունը՝ վկայակոչելով Դեմոկրատական կուսակցության՝ Բլումբերգի պլաններին ծանոթ աղբյուրներ:

Մայքլ Բլումբերգը դեռեւս չի հայտարարել, թե ինքը մասնակցելու է արդյոք Դեմոկրատական կուսակցության փրայմերիզներին: Հրատարակության տվյալներով՝ մասնակցության դեպքում Բլումբերգը 500 մլն դոլար գումար կտրամադրի 2020 թվականի փրայմերիզներին մաասնակցելու համար:

Նշվում է, որ դա մոտավորապես 175 մլն դոլարով գերազանցում է 2016 թվականի ամբողջ ընտրական ցիկլի ժամանակ Թրամփի ընտրարշավի ծախսերը: Այն դեպքում, եթե Բլումբերգը հրաժարվի մասնակցել նախագահական մրցարշավին, նա մտադիր է աննախադեպ տեղեկատվական արշավ սկսել ի պաշտպանություն դեմոկրատների թեկնածուի:

ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերին: Ինչպես սպասվում է, նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունը կառաջադրի Հանրապետական կուսակցությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս