
1939 թվականի Alfa Romeo-ն 16,7 մլն եվրոյով վաճառվել է Փարիզի աճուրդում. Ouest-France

1939 թվականի թողարկման Alfa Romeo 8C 2900 B Touring Berlinetta հազվագյուտ ավտոմոբիլը Փարիզի հին ավտոմեքենաների աճուրդում 16,7 միլիոն եվրոյով վաճառվել է ամերիկացի հավաքորդի: Ինչպես հայտնել է Ouest-France թերթը, ավտոմոբիլը լավ վիճակում է, իսկ դրա վազքը կազմում է ընդամենը 65 հազար կիլոմետր։
Retromobile 44-րդ ամենամյա ցուցահանդեսի ընթացքում աճուրդն անցկացրել է Artcurial աճուրդային տունը: Հրատարակության տվյալներով՝ ընդամենն աճուրդի էր դրվել 150 ավտոմոբիլ, որոնց թվում՝ 1953 թվականի մրցարշավային Maserati, 1960-ական թվականների Ferrari, 1962 թվականի Aston Martin եւ այլ ավտոմոբիլներ, բայց ամենաթանկը եղել է Alfa Romeo-ն:
Դրա մեկնարկային գինը կազմել է 10 միլիոն եվրո, բայց արդեն աճուրդի սկսվելուց հետո մի քանի րոպե անց այն հասել է 14,6 միլիոնի: Այդպիսով հավաքորդն ավտոմեքենայի համար վճարել է 16,7456 միլիոն եվրո: Թերթը ճշտում է, որ ընդամենը թողարկվել է 50 այդպիսի ավտոմոբիլ: Այսօրվա դրությամբ դրանցից պահպանվել է սոսկ հինգ օրինակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: