Բաժիններ՝

WBC-ն կարող է հատուկ գոտի ստեղծել հայկական արմատներով բռնցքամարտիկների համար

Punch Boxing-ը և WBC-ն մտադիր են համատեղ WBC գոտի ստեղծել բացառապես հայկական արմատներ ունեցող բռնցքամարտիկների համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանը և WBC-ի փոխնախագահ Օքսանա Սեմենիշինան:

«Այժմ աշխատանքներ ենք տանում գոտին ստեղծելու համար: Այդ կերպ փորձում ենք ցույց տալ սիրողական բռնցքամարտիկներին, որ կարիերայի ավարտին իրենց կարող են փորձել պրոֆեսիոնալ ռինգում»,-ասաց Սեմենիշինան:

Արամ Դավթյանի խոսքով` գոտին կխաղարկվի ամենահայտնի քաշային կարգերում: Նախատեսվում է առաջին մենամարտերն անցկացնել մայիսին կամ սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728