
Խմորիչից դիմակ՝ դեմքի համար

Ամռան շոգից դեմքի մաշկը սկսում է փայլել: Դրանից խուսափելու համար անընդհատ դիմափոշի օգտագործելը ճիշտ չէ, այդպիսով միայն վատացնում եք վիճակը:
Ձեզ ենք ներկայացնում մի դիմակի բաղադրատոմս, որը կհարթեցնի մաշկը, կօգնի ազատվել յուղոտ փայլից: Ձեզանից միայն կպահանջվի՝
- խմորիչ
- կաթ
2 թեյի գդալ խմորիչի վրա ավելացրեք 1 թեյի գդալ կաթ և լավ խառնեք: Խմորիչը պետք է ամբողջովին լուծվի կաթի մեջ և վերածվի խիտ թթվասերի նման զանգվածի:
Դիմակը պետք է քսել մաքուր դեմքին և թողնել 15-20 րոպե: Շաբաթական 2-3 անգամ կրկնեք գործողությունը:
Օգտագործումից անմիջապես հետո կզգաք արդյունքը, մաշկը կազատվի տհաճ փայլից և ավելի հարթ կդառնա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը