Բաժիններ՝

Վալվերդեն որոշել է մնալ «Բարսելոնայում»

Մասնագետը պլանավորում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն աշխատանքն ակումբում շարունակելու որոշում է կայացրել:

Նախորդ ամսվա սկզբին Վալվերդեն հայտարարել էր, թե վստահ չէ, որ կմնա «Բարսելոնայում»:

Մրցաշրջանի վերջում իսպանացու ընթացիկ պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է, և հենց ամռանը պետք է ստորագրվի նոր համաձայնագիր:

Վալվերդեն գլխավորեց կատալոնական ակումբը 2017թ. մայիսին: Թիմի հետ նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Երկրի գավաթը և Սուպերգավաթը:

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 50 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728