Բաժիններ՝

Apple-ը պարգևավճար կտա FaceTime-ում սխալ հայտնաբերած դպրոցականին

Apple-ը կորպորացիան պարգեւավճար կտա 14-ամյա դպրոցական Հրանտ Թոմփսոնին, որն առաջինն է հայտնաբերել սխալը FaceTime հավելվածում, որը թույլ է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան զանգին նրա պատասխանելը։ Այդ մասին գրել է The Verge-ը:

Բացի այդ, ընկերությունում հայտնել են, որ Apple-ը կվճարի Հրանտ Թոմփսոնի ուսման ծախսերը: Պարգեւատրման կոնկրետ գումարը չի բացահայտվում:

Հունվարին հաղորդվել էր, որ Apple-ի սարքերի օգտատերերը սխալ են հայտնաբերել FaceTime-ում, որը թույլ է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան զանգին նրա պատասխանելը: Այդ սխալը կապված է եղել խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին: Այն բանից հետո, երբ Apple-ին հայտնի է դարձել խնդրի մասին, նա ժամանակավորապես անջատել է FaceTime-ի այդ գործառույթը:

Apple կորպորացիան փետրվարի 7-ին նորացում է թողարկել իր iOS 12 շարժական օպերացիոն համակարգի համար, որը վերացնում է սխալը աուդիո- եւ տեսազանգերի FaceTime հավելվածում, որը կողմնակի մարդուն թույլ էր տալիս լսել ուրիշի խոսակցությունը:

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է ընկերության կայքում, 12.1.4 նորացումը նաեւ երկու սխալ է վերացնում FaceTime հավելվածում: Դրանցից մեկը վերաբերում է խմբային զանգերի գործառույթին: Նաեւ առանձին նորացում է թողարկվել macOS օպերացիոն համակարգի համար, որը վերացնում է համանման սխալը Mac համակարգիչներում: Նորացումը կարելի է տեղադրել՝ ակտիվացնելով կարգաբերումների բաժնի համապատասխան գործառույթը:

Ինչպես նշվում է Apple-ի նկարագրության մեջ, iOS 12-ի տվյալ տարբերակը պարունակում է «անվտանգության կարեւոր նորացումներ» եւ հանձնարարված է բոլոր օգտատերերի կողմից տեղադրման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս