
Արտերկրում Թուրքիայի 5 մլն քաղաքացի է բնակվում

Շուրջ 5 միլիոն Թուրքիայի քաղաքացիներ բնակվում են այդ երկրի սահմաններից դուրս: Այսպիսի տեղեկություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հարցմանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Արտգործնախարարության ներկայացրած ցուցակում տեղեկություններ են տրամադրվել 152 երկրներում ապրող Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ:
Ներկայացված տվյալների համաձայն՝ Բութանում, Տոնգայում ու Թուվալույում Թուրքիայի քաղաքացիներ չկան: Հայաստանում, Պարագվայում, Սիրիայում, Հյուսիսային Կորեայում, Ուրուգվայում և 20 այլ երկրներում ապրող թուրքերի մասին տեղեկություններ չկան:
Թուրքիայի քաղաքացիներն ըստ քանակական հերթականության ապրում են հետևյալ երկրներում.
Գերմանիա – 2 մլն
Ֆրանսիա – 700 000
Հոլանդիա – 500 000
ԱՄՆ – 300 000
Ավստրիա -250 000
Բելգիա – 240 000
Ավստրալիա – 150 000
Շվեյցարիա – 130 000
Դանիա – 75 000
Կանադա- 70 000: