
«Խաղի արդյունքը ցույց տվեց «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» տարբերությունը». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը, որտեղ լոնդոնցիները պարտվեցին 1:3 հաշվով:
«Նախորդ շաբաթ մենք հաղթեցինք և «Չելսիի» հետ կիսեցինք չորրորդ հորիզոնականը: Այսօր մենք պարտվեցինք և կորցրինք այդ տեղը:
Մենք գնում ենք մի խաղից մյուսը և մտածում ենք, թե ինչ է պետք փոխել մյուս խաղերում: Հնարավոր է, որ, եթե մենք կարողնանաք հաղթել, հնարավորություն կունենանք մոտենալ մյուս թիմերին: Դա կլինի մեր մոտիվացիան:
Խաղի արդյունքը ցույց տվեց «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» տարբերությունը: Մենք պետք է անենք մեր գործը: Հիմա կա մի փոքր հիասթափություն, արդյունքը մեր տարբերությունն է»,- ասել է Էմերին:
Սիրարփի Աղաբաբյան