«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգևավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն՝ հանրության շրջանում, այլև՝ հենց ՊԵԿ աշխատակիցների։

Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ պարգևավճարների հրապարակման հենց հաջորդ օրն ավտոմեքենաների մաքսազերծման «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել ժամը 9:00-10:30 հատվածում, քանի որ, ինչպես իրենք են նշում, ահռելի հերթերի սպասարկման պարագայում, առանց գրեթե հանգստյան օրերի աշխատելու պայմաններում, իրենք որևէ տեսակի պարգևատրում տարեվերջին չեն ստացել, այն դեպքում, երբ համացանցում տեսնում են, թե ինչ չափի գումարային պարգևատրումներ է ստացել Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը։

Ինչևէ, հասկանալով, որ իրավիճակը կարող է այն աստիճանի սրվել, որ կաթվածահար անի մաքսատան աշխատանքն առհասարակ, ղեկավարությունն աշխատակիցներին համոզել է աշխատել՝ պայմանով, որ պարգևավճարային գումարները կփոխհատուցի այս ամիս։ Բացի դրանից, քանի որ «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցներն աշխատում են նաև շաբաթ օրերին, նրանց խոստացվել է, որ մեկ հանգստյան օր կունենան՝ այսպիսով փոքր-ինչ հանդարտեցնելով շիկացած կրքերը։

Սակայն, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչ նկատառումներով, «Նորագավիթ» մաքսատան պետին՝ Սաֆարյան Արմենին, տեղափոխել են այլ աշխատանքի։

Հիշեցնենք, որ տարվա սկզբից ավտոմեքենաներ ներկրողներն ահազանգում են Նորագավիթում գտնվող «Արարատյան» մաքսատանը տիրող հսկայական հերթերի, մաքսազերծման համար նախատեսված կողմնորոշիչ գների բարձրացման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031