Բաժիններ՝

«Չեմ մտածում Օզիլի հեռանալու մասին». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերի խոսել է  թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

– Նա ուներ վնասվածքներ: Երբեմն դա նորմալ է, երբեմն՝ ոչ: Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրաքանչյուր խաղից առաջ լինի ամբողջովին պատրաստ: Սա վերաբերում է և Օզիլին:

Նախորդ խաղին նա չէր խաղում, սակայն դա չի նշանակում, որ այս անգամ նա ևս բացակայելու է: Նա հիմա անընդհատ մարզվում է: Ես ուզում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները լինեն ստաբիլ: Սա հեշտ չէ: Կարևոր է, որ Օզիլը կարող է օգնել մեզ:

Ձեզ չի՞ անհանգստացնում, որ նա կարող է հեռանալ:

Կարդացեք նաև

– Չեմ մտածում Օզիլի հեռանալու մասին: Ես միայն մտածում եմ այն մասին, թե ինչպես նա կարող է օգնել մեզ: Այս տարի նա մեզ օգնել է մի քանի լավ խաղերով, բայց մյուսներն ավելի շատ են լավը եղել: Երկու շաբաթ մարզումներից հետո, հավանական է, որ նա պատրաստ կլինի:

Հիշեցնենք, որ ըստ անգլիական մամուլի՝ «Արսենալի»  կիսապաշտպան Մեսութ Օզիլն այլևս թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի ծրագրերում չէ:

Մարզիչը ցանկանում է վաճառել 30-ամյա գերմանացի ֆուտբոլիստին մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը: Էմերին կարծում է, որ Օզիլին պետք է վաճառել, որքան հնարավոր է՝ արագ, որպեսզի ձմռանը թիմը հասցնի ևս մի քանի ֆուտբոլիստներ ձեռք բերել:

Ըստ Daily Mail-ի, կիսապաշտպանը չի ցանկանում վարձակալությամբ տեղափոխվել այլ ակումբ:

Գրեթե  մեկ տարի առաջ Օզիլը  նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ` շաբաթական 350 հազար ֆունտ աշխատավարձով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» հունվարին մոտ է վարձակալելու «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին: Նշվում էր, որ Սուարեսի տեղափոխության դեպքում լոնդոնյան ակումբից կհեռանա Հենրիխ Մխիթարյանը, սակայն Էմերին այլ պլաններ ունի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս