Բաժիններ՝

««Յուվենթուս» տեղափոխությունն ամենևին էլ մարտահրավեր չէ». Իբրահիմովիչը՝ Ռոնալդուին

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենթուս» տեղափոխության վերաբերյալ կարծիքով:

«Կրիշտիանուն խոսում է նոր մարտահրավերների մասին: Նա մարտահրավեր է կոչում տեղափոխությունը մի ակումբ, որի համար նորմալ են Սերիա Ա-ում հաղթանակները: Նա պետք է փորձեր չեմպիոն դառնալ երկրորդ դիվիզիոնի ակումբի հետ՝ նրանց բարձունքի հասցնելով:

«Յուվենթուս» տեղափոխությունն ամենևին էլ մարտահրավեր չէ»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում As-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս