Ինչով է սպառնում աղի չարաշահումը. 5 լուրջ հետևանք
Աղի չարաշահումը մեծացնում է առողջական խնդիրների զարգացման հավանականությունը: Fithacker.ru-ն ներկայացրել է 5 լուրջ հետևանք, որոնց հանգեցնում է այս մթերքի՝ մեծ քանակով օգտագործումը:
Երիկամների խնդիրներ: Նատրումի՝ մեծ քանակով օգտագործումը մեծացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը: Աղի օգտագործման դեպքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, ինչը կարող է վնասել երիկամներին. զարկերակային ճնշումը բարձրանում է՝ աղի քանակը կարգավորելու համար՝ լարելով երիկամներն ու անոթները:
Զարկերակային ճնշման բարձրացում: Աղի չարաշահումը մեծացնում է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը, քանի որ հեղուկի կուտակումը սրտին ստիպում է ավելի արագ աշխատել: Դա լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում օրգանների համար և կարող է հանգեցնել սիրտ-անոթայհին հիվանդությունների, դեմենցիայի, կաթվածի և այլ առողջական խնդիրների:
Այտուցներ: Նատրիումի՝ մեծ քանակով օգտագործումը հանգեցնում է հեղուկի կուտակման ամբողջ օրգանիզմում: Այտուցներն առավել հաճախ նկատվում են ձեռքերի և ոտքերի հատվածում:
Օստեոպարոզ: Որքան շատ աղ եք օգտագործում, այնքան կալցիում եք կորցնում: Կալցիումի անբավարար մակարդակը մի շարք բացասական հետևանքներ ունի առողջության համար, այդ թվում՝ կարող է օստեոպարոզի զարգացման պատճառ դառնալ:
Ճանաչողական խանգարումներ: 2011թ. անցկացված հետազոտություններից մեկի արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր մեծ քանակով աղ են օգտագործում և նստակյաց կենսակերպ վարում, հաճախ են ճանաչողական խնդիրներ ունենում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը