
«Հիմա Պոգբան երջանիկ է». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գուննար Սուլշերն իր տպավորությունների մասին է խոսել «Հադերսֆիլդի» (3:1) հետ խաղում ունեցած հաղթանակից հետո:
«Ես դեռ չեմ սովորել այս ամենին: Ես դեռ լիովին չեմ հասկանում, որ ես այս թիմն եմ ղեկավարում: Տեսնենք, արդյո՞ք կարող եմ սովորել սրան: Ես մի քանի խաղերում ավագ եմ եղել, բայց դա բոլորովին այլ բան է:
Մենք ունենք լավագույն երկրպագուներն աշխարհում: Ես նրանց հետ հրաշալի հարաբերություններ ունեմ: Մարզադաշտում իմ սիրելիների համար այս պահը, հավանաբար, ավելի զգացմունքային էր, քանի որ ես կենտրոնանում էի խաղի վրա:
Որքան էլ տարօրինակ է, ես ամբողջ օրը շատ հանգիստ էի: Ֆուտբոլիստներն օգնել են ինձ շատ արագ հարմարավել:
Դե Խեայի սեյվը շատ կարևոր դրվագ էր, սա լավագույն սեյվերից մեկն էր, որ ես տեսել եմ: Ես արդեն տեսնում էի գնդակը վերին անկյունում, երբ նա կարողացավ հեռացնել այն:
Պոլ Պոգբան գիտի, որ կարող է ավելի շատ գոլեր խփել և ավելի շատ պահեր ստեղծել: Անցյալ շաբաթ նա մի քանի գոլային փոխանցումներ է արել: Հիմա նա երջանիկ է:
Մեզ անհրաժեշտ է իմպուլս: Առաջիկա երկու խաղերը շատ սկզբունքային են մեզ համար: Շատ լավ է, որ մենք դրանց մոտենում ենք այսքան վստահությամբ:
Սանչեսի վերադա՞րձը: Վերջին երկու օրերին նա լավ է աշխատում իր մարզավիճակի վրա: Հուսով եմ, որ նա, որքան հնարավոր է՝ շուտ կսկսի մարզվել գնդակով»,- նշել է Սուլշերը:
Սիրարփի Աղաբաբյան