«Ճարպերը ճարպակալման հիմնական պատճառը չեն». Բրիտանացի սրտաբան Մալհոտրա
Ճարպերին «մեղադրում են» առողջության հետ կապված շատ խնդիրների ի հայտ գալու, այդ թվում՝ նաև անոթների խցանման, սիրտ-անոթային հիվանդությունների և ճարպակալման ռիսկի բարձրացման մեջ։
Բայց բրիտանացի սրտաբան ասիմ Մալհոտրան հակառակն է պնդում։ Են միակ պրոֆեսիոնալը չէ, ով իրերը դիտարկում է այս տեսանկյունից։
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարը համարվում է մարդկային մարմնի վատագույն թշնամին։
Բժիշկ Մալհոտրան նաև ավելացնում է, որ ճարպոտ սննդամթերքը լավ է առողջության ընդհանուր վիճակի համար, և կան բավարար ապացույցներ այն բանի, որ ճարպերը սիրտ-անոթային հիվանդություններ չեն հարուցում։
Նա համարում է, որ ճարպերի պարունակությամբ դիետան իրականում պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից ու երկրորդային շաքարային դիաբետից։
Բժիշկ Ասիմ Մալհոտրան իր հիվանդներին խորհուրդ է տալիս ուտել շատ ճարպեր ու խուսափել յուղազրկված մթերքներից։
Այս մասին տեղեկացնում է fith.io-ն։
«Իմ հիվանդները շոկի մեջ են ընկնում, երբ ես նրանց խորհուրդ եմ տալիս հագեցած ճարպերով հարուստ ճարպոտ մթերքներ, և, երբ ես նրանց ասում եմ, որ հեռու մնան բոլոր այն մթերքներից, որոնք իբր թե իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը»,- բացատրում է սրտաբանը։
Բժիշկ Մալհոտրան պարզաբանել է, որ յուղազրկված մթերքները բարձրացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, և ավելացրել, որ ճարպերը չեն հանդիսանում ճարպակալման հիմնական պատճառը։
Բժիշկ Մալհոտրան պնդում է, որ շաքարն ամենամեծ սպառնալիքն է առողջության ընդհանուր վիճակի համար, և նույն կարծիքին է նաև մանկաբույժ Ռոբերտ Լյուսթիգը։
Նա ուսումնասիրում է ճարպերի ու շաքարի ազդեցությունը երեխաների ճարպակալման վրա ու հայտնաբերել է, որ հենց շաքարն է նպաստում ավելորդ քաշի կուտակմանը, սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված խնդիրներին ու շաքարային դիաբետի զարգացմանը։
Նա պնդում է, որ շաքար պարունակող մթերքները պետք է մակնշված լինեն նախազգուշացումներով, ինչպես ծխախոտն ու ալկոհոլը։
Ավելի ու ավելի շատ փորձագետներ կան, ովքեր համաձայն են, որ շաքարը հանդիսանում է ճարպակալման ու շատ ուղեկցող հիվանդությունների հիմնական պատճառը։
Դա հաստատվում է այն փաստով, որ Շվեդիայում ապրող բոլոր մարդկանց 23 տոկոսն այնպիսի սննդակարգի է հետևում, որն իր մեջ ներառում է բավարար քանակությամբ ճարպոտ մթերքներ ու ածխաջրածինների մինիմալ քանակություն։
Շվեդ բժիշկ Անդրեաս Էնֆիլդը, ով մշակել է ճարպերի բարձր ու շաքարի ցածր պարունակությամբ դիետիկ ծրագիր, բացատրում է, որ այլ փորձագետներ այդ դիետան համարում են «դանդաղ գործողության ռումբ»։ Բայց ողջ աշխարհում շարունակում է աճել ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը, իսկ Շվեդիայում՝ ոչ։
Շվեդիայի առողջապահության ոլորտի մասնագետները ցույց են տվել, որ սնվելու այս ռեժիմը կատարյալ է առողջության պահպանման ու մարմնի նորմալ քաշ պահպանելու համար։
Այս դիետան ոչ միայն նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, այլև նվազեցնում է ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։
2014թ. Քեմբրիջում անցկացված 2 հետազոտությունները ցույց տվեցին, որ չափավոր հագեցած ճարպերով կաթնամթերք օգտագործելը նվազեցնում է երկրորդային տիպի շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։
Պատրաստեց 168.am-ը