
Քանի ահաբեկչական գործողություն է կանխվել Թուրքիայում 2018թ.

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մասնակցել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ժողովներից մեկին, որի ընթացքում վիճակագրական տվյալներ է ներկայացրել, թե որքան ահաբեկչություն է կանխվել վերջին երկու տարիների ընթացքում երկրում։
«Այս տարի նվազել է այն մարդկանց թիվը, որոնք անդամագրվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)։ Բնակավայրերի հարակից տարածքներից ամբողջովին վերացվել են «Ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) և «Մաոիստական կոմունիստական կուսակցությանն» (MKP) զինյալները։ (վերոնշյալ կառույցները Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ)։ Գյուլենական համայնքի հաղորդակցման բոլոր միջոցները, այդ թվում` «Bylock» հավելվածը, վերացվեցին։ Նախորդ տարի կանխարգելեցինք ընդհանուր 696 ահաբեկչություն, իսկ այս տարի միայն՝ 347-ը», -ասել է թուրք նախարարը։